Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուր. «Ես ուրախ կլինեմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի»


Ուրուգվայ -- Շառլ Ազնավուրը հանդիպում է լրագրողների հետ, Ուրուգվայ, 4-ը սեպտեմբերի, 2009 թ. -- Լուսանկարը` Դիեգո Կարամանուկյանի

Ուրուգվայ -- Շառլ Ազնավուրը հանդիպում է լրագրողների հետ, Ուրուգվայ, 4-ը սեպտեմբերի, 2009 թ. -- Լուսանկարը` Դիեգո Կարամանուկյանի

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, ով այս օրերին համերգներով հանդես է գալիս Հարավային Ամերիկայում:

Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, շանսոնիեն ասել է. - «Ես շատ, շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմերում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա»:

Ազնավուրի կարծիքով սահմանի բացումը Հայաստանի համար շատ դրական քայլ կլինի:

«Եթե սահմանը բացվի, դա թույլ կտա երկրին մի փոքր դուրս գալ անշարժ վիճակից: Այժմ Հայաստանը ելք ունի միայն դեպի Իրան եւ մի փոքր էլ Վրաստան, սակայն դա քիչ է, անչափ քիչ է որպեսզի երկիրը կարողանա զարգանալ», - կարծիք է հայտնել Շառլ Ազնավուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG