Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահը Թուրքմենստանին առաջարկում է միանալ «գազային ՕՊԵԿ-ին»


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այսօր առաջարկել է Թուրքմենստանին` Կենտրոնական Ասիայի խոշորագույն գազարդունահանող երկրին, միանալ բնական գազ արտահանող երկրների համաշխարհային միությանը:

Չավեսը, ով այսօր Թուրքմենստան է ժամանել պաշտոնական այցով, իր առաջարկը ներկայացրել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ հանդիպմանը:

Նախօրեին Չավեսը Թեհրանում էր: Այս շաբաթ նաեւ նախատեսվում են Վենեսուելայի նախագահի պաշտոնական այցերը Բելառուս եւ Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG