Մատչելիության հղումներ

Հետազոտություն. «Տղամարդիկ խելքը թռցնում են գեղեցիկ կանանց ներկայությամբ»


Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ տղամարդիկ խելքը թռցնում են գեղեցիկ կնոջ ներկայությամբ։ Գիտականորեն ապացուցվել է` տղամարդիկ, ովքեր անգամ մի քանի րոպե են անցկացնում գրավիչ կնոջ ընկերակցությամբ, առավել ցածր արդյունքներ են ստանում ուղեղի ֆունկցիաները ստուգող թեստի լուծման ժամանակ, քան նրանք, ովքեր անցկացրել են նույն ժամանակը կանանց հետ, որոնք նրանց գրավիչ չեն թվացել։

«Սոցիալական եւ փորձարարական հոգեբանություն» հանդեսում տպագրված հոդվածում գիտնականները կարծիք են հայտնել, որ այդ երեւույթի պատճառը կարող է լինել այն, որ տղամարդիկ իրենց ուղեղը այդ պահին օգտագործում են գեղեցիկ կնոջը հմայելու համար։ Այս ուսումնասիրությունը անցկացվել է այն տղամարդկանց շրջանում, ովքեր սիրախաղեր ունեն աշխատավայրում, ինչպես նաեւ երկսեռ դպրոցներում։

Կանայք, սակայն, ըստ ստացված արդյունքների, այդչափ տպավորված չեն եղել հմայիչ տղամարդկանց հետ զրույցից։ Գիտնականների գտած բացատրությունը պարզ է. իրենց զարգացման արդյունքում տղամարդիկ այնպես են ծրագրավորվում, որ առավել շատ պետք է մտածեն կենակցելու մասին։

Հոլանդիայի «Ռադբոդի» համալսարանի հոգեբանների անցկացրած հետազոտությունից հետո, տղամարդկանցից մեկը, օրինակ, այնքան էր ազդվել գեղեցիկ մի կնոջ հետ ունեցած հանդիպումից, որ չէր կարողացել հիշել իր տան հասցեն։

Հոգեբան, Բրիտանիայի հոգեբանների ասոցիացիայի անդամ Ջորջ Ֆելդմանն ասել է,որ այս հայտնագործությունները ապացուցում են մեկ բան. - «Երբ տղամարդը հանդիպում է գեղեցիկ կնոջ, նա մտածում է «վերարտադրման» մասին»։

Նույն իրավիճակում կանայք այլ հանգամանքների վրա եւս ուշադրություն է դարձնում` տղամարդու տարիքի, բարեկեցության, սիրալիրության վրա։ Տղամարդու սոսկ տեսքը նրա վրա չի կարող նույն ազդեցությունն ունենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG