Մատչելիության հղումներ

Դավութօղլուն հորդորելու է Վրաստանի իշխանություններին` ազատել թուրքական բեռնանավի նավապետին


Երկուշաբթի Վրաստանի մայրաքաղաք է այցելելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թբիլիսիում Դավութօղլուն կփորձի համոզել Վրաստանի իշխանություններին` ազատ արձակել թուրքական բեռնանավի նավապետ Մեհմեթ Օզթյուրքին, ով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման։

Անցած շաբաթ օրը Փոթիի քաղաքային դատարանը ազատել է նավի անձնակազմի 17 անդամներին։

Դիզվառելիքով եւ բենզինով լցված տանկերը օգոստոսի վերջին բեռը պետք է հասցներ Աբխազիա, սակայն վրացական առափնյա պաշտպանության նավերն այն շրջապատել եւ հասցրել են վրացական մոտակա նավահանգիստ։

«Բուկետ» անունով այդ տանկերը նավարկել է Պանամայի դրոշի ներքո, անձնակազմի անդամները Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ են։

Տանկերի սեփականատեր «Դենսե» ընկերությունը 17 նավաստիներին ազատելու համար մոտ 30 հազար դոլար տուգանք է վճարել։

Ենթադրվում է, որ նավապետ Օզթյուրքին ազատելու դիմաց ընկերությունը կվճարի եւս 18 հազար դոլար։

Դավիթօղլուն դեռ անցած ուրբաթ օրը հույս է հայտնել, որ կողմերին կհաջովի կարգավորել այս միջադեպը։ Վրաստանը պնդում է, որ կալանքի տակ կառնի ցանկացած նավ, որն առանց Թբիլիսիի թույլտվության կփորձի հասնել Աբխազիա։

Մոսկվան սպառնացել է, որ Աբխազիայի ծովային շրջափակումը կարոող է հանգեցնել զինված բախումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG