Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն այսօր մեկնում է Վրաստան` երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու։

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի եւ վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ։

Ավելի վաղ «Ռոյթերզ» գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի կառավարական աղբյուրներին, հաղորդել էր, թե Դավութօղլուն վրացական իշխանությունների հետ քննարկելու է թուրքական BUKET բեռնանավի նավապետի ճակատագիրը, որին Վրաստանի դատարանը 24 տարվա ազատազրկման է դատապարտել` անօրինական կերպով գրավյալ տարածք` Աբխազիա մտնելու եւ թմրամիջոցներ տեղափոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG