Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը երկուշաբթի օրը կմեկնի Խորվաթիա


Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա:

Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 7-ի երեկոյան Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Զագրեբ: Այստեղ Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահները ներկա կգտնվեն հայ - խորվաթական բիզնես - ֆորումի բացմանը, հանդես կգան ելույթներով:

Զագրեբում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Խորվաթիայի Ազգային ժողովի նախագահ Լուկա Բեբիչի եւ վարչապետ Յադրանկա Կոսորի հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ պատմամշակութային վայրեր:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 8-ի երեկոյան:

Խորվաթիայի նախագահը մայիսին պաշտոնական այց էր կատարել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG