Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Մանուչեհր Մոթաքիի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը շնորհավորել է Մոթաքիին Իրանի խորհրդարանի կողմից արտգործնախարարի պաշտոնում վերահաստատվելու կապակցությամբ:

Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ ցանկությունը` շարունակել ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG