Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի ժամանելու է Վրաստան` «երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին վերաբերող կարեւորագույն հարցեր քննարկելու նպատակով»։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Դավութօղլուն հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, արտգործնախարարի եւ վարչապետի հետ։

Ավելի վաղ «Ռոյթերզ» գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի կառավարական աղբյուրներին, հաղորդել էր, թե Դավութօղլուն վրացական իշխանությունների հետ քննարկելու է թուրքական BUKET բեռնանավի նավապետի ճակատագիրը, որին Վրաստանի դատարանը 24 տարվա ազատազրկման է դատապարտել` անօրինական կերպով գրավյալ տարածք` Աբխազիա մտնելու եւ թմրամիջոցներ տեղափոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG