Մատչելիության հղումներ

Եվրամիության արտգործնախարարները Ստոկհոլմում քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը


Ստոկհոլմում մեկնարկել է Եվրամիության արտգործնախարարների երկօրյա հավաքը, որի ընթացքում կառույցի անդամ 27 երկրները քննարկում են Իրանի միջուկային ծրագիրն ու Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորությունը։

Ավելի վաղ՝ անցած չորեքշաբթի նույն հարցերի շուրջ հանդիպում էին ունեցել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան։

Բանակցությունների ավարտին վեց գերտերությունները հորդորել էին Թեհրանին մինչեւ սեպտեմբերի 21-ը` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մեկնարկը, պատասխան տալ միջազգային հանրության առաջարկներին՝ հակառակ դեպքում սպառնալով խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG