Մատչելիության հղումներ

Էլդար Սաբիրօղլու. «Ադրբեջանական բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում»


«Ադրբեջանական բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում», - ըստ ադրբեջանական աղբյուրների` հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն եւ ընդգծել. - «Մեր բանակը շարունակում է զարգանալ եւ բարեփոխվել` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, եւ ունակ է յուրաքանչյուր պահի արժանի հակահարված տալ թշնամուն»:

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերը 199 անգամ խախտել են զինադադարը:

«Հայաստանի հետ ղարաբաղյան խնդրի շուրջ քաղաքական բանակցությունները շարունակվում են, եւ մենք որոշակի արդյունքներ ենք ակնկալում: Հակառակ դեպքում` մեր բանակը ունակ է իրագործել իր առջեւ դրված խնդիրն ու ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», - վստահեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG