Մատչելիության հղումներ

Ռուս գրոսմայստերը խաղին ներկայացել է անսթափ վիճակում


Ֆրանսիայի դրոշը պաշտպանող ծագումով ռուս շախմատիստ, գրոսմայստեր Վլադիսլավ Տկաչեւը Կալկաթայում տեղի ունեցող միջազգային մրցաշարում հինգշաբթի օրը հերթական խաղին ներկայացել է այնչափ գինովցած վիճակում, որ ի զորու չի եղել շարունակել պարտիան։

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Տկաչեւի մրցակիցը հնդիկ շախմատիստ Պրավին Կումարն էր։ Հարբած Տկաչեւը նախ երկար ժամանակ ջանքեր է գործադրել աթոռից վայր չընկնելու համար, իսկ 11-րդ քայլից հետո գլուխը դրել է հենց խաղատախտակին ու... քնել։

Մրցավարները տեխնիկական պարտություն են գրանցել Տկաչեւին, քանի որ, կանոնակարգի համաձայն, նա չի ավարտել պարտիան հատկացված 1 ժամ 30 րոպեում։ Բացի այդ, մրցաշարի կազմակերպիչները պաշտոնապես նկատողություն են արել գրոսմայստերին, սակայն չեն հեռացրել մրցաշարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG