Մատչելիության հղումներ

logo-print

Մայքլ Ջեքսոնի մարմինը հանձնվեց հողին



Այսօր Լոս Անգելեսում վերջապես տեղի ունեցավ աշխարհահռչակ փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի հուղարկավորման արարողությունը՝ փոփ գերաստղի մահվանից ավելի քան երկու ամիս անց։

Մայքլ Ջեքսոնի մարմինը հողին հանձնվեց Գլենդեյլ քաղաքի «Ֆորեսթ Լոն Մեմորիալ» այգում, որտեղ հանգչում են շոու-բիզնեսի հոլիվուդյան այնպիսի լեգենդների մարմինները, ինչպիսիք են Ուոլտ Դիսնեյը, Համֆրի Բոգարտը, Էրոլ Ֆլինը։

Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել ցավազրկող ուժեղ դեղամիջոցների չարաշահումը: 50-ամյա փոփ գերաստղը մահացել է հունիսի 25-ին` սրտի կանգից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG