Մատչելիության հղումներ

Կլիչկոն տոմսեր է նվիրում հրշեջներին


WBC վարկածով պրոֆոսիոնալ բռնցքամարտի աշխարհի ծանրքաշային չեմպիոն Վիտալի Կլիչկոն, ով առաջիկայում իր տիտղոսը պաշտպանելու է Քրիս Արեոլայի հետ մարտում, այն հենց մարզասրահում դիտելու համար 100 տոմս նվիրում է Լոս Անջելեսի շրջանում հրդեհների դեմ պայքարող հրշեջներին։

Կլիչկոն, ով իր կնոջ եւ երեխաների հետ բնակվում է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Սան Գաբրիելի լեռնային շրջանում, ասել է, թե իր առանջնատան պատուհանից հնարավոր է տեսնել հեռավորությամբ մոլեգնող հրդեհը։

«Ասոշեյթեդ պրեսի» փոխանցմամբ, թեպետ այդ տունը վտանգավոր գոտում չէ, ծագումով ուկրաինացի չեմպիոնը ցանկանում է արժանին մատուցել հրդեհների դեմ ծանր պայքար մղող հրշեջներին։
XS
SM
MD
LG