Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Անհրաժեշտ է, որ թուրքական կողմը կատարի իր խոստումը»


Նովրուզ Մամեդով

Նովրուզ Մամեդով

Պաշտոնական Բաքուն հույս է հայտնել, որ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան չի ձեռնարկի Ադրբեջանի շահերին հակասող քայլեր։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. - «Պաշտոնական Բաքուն ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական երկխոսությանը եւ հուսով է, որ Անկարան չի գործադրի Ադրբեջանի շահերին հակասող քայլեր»։

Մամեդովը հիշեցրել է մայիսին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթացի պաշտոնական Անկարան չի բացի Հայաստանի հետ սահմանը։

«Մենք ընդամենը պնդում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի շահերին եւ, որ որոշակի ընդհանրություններ կան Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային շահերի միջեւ», - ասել է Մամեդովը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարը նաեւ իր վերաբերմունքն է արտահայտել այն պնդումների առնչությամբ, թե հայ-թուրքական բանակցությունները եւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները զուգահեռ ընթացող գործընթացներ են։

«Ես գտնում եմ, որ մինչեւ սահմանների բացումը հնարավոր է առաջընթաց հակամարտության կարգավորման հարցում։ Անհրաժեշտ է, որ թուրքական կողմը կատարի իր խոստումը», - հայտարարել է Մամեդովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG