Մատչելիության հղումներ

Իրանի կառավարությունում նախագահի առաջադրած 21 թեկնածուներից հաստատվեցին 18-ը


Իրանի խորհրդարանը այսօր հաստատել է կառավարությունում նախագահ Մահմուդ Ահմադինեջադի առաջադրած 21 թեկնածուներից 18-ին:

Պաշտպանության նախարարի պաշտոնում պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել են Ահմադինեջադի առաջադրած թեկնածուին` Ահմադ Վահիդիին, ում նկատմամբ Արգենտինայում հետախուզում է հայտարարված Բուենոս Այրեսի հրեական կենտրոնի 1994 թվականի ռմբահարման գործով. այդ ահաբեկչության հետեւանքով 85 մարդ է զոհվել:

Խորհրդարանը մերժել է կրթության եւ սոցիալական ապահովության նախարարների պաշտոններում նախագահի առաջադրած կին թեկնածուներին, իսկ երրորդ կին թեկնածուն հաստատվել է առողջապահության նախարարի պաշտոնում, ինչը աննախադեպ փաստ է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:

Մերժվել է նաեւ էներգետիկայի նախարարի պաշտոնում Ահմադինեջադի առաջադրած թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG