Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը հոկտեմբերի սկզբին կայցելի Նախիջեւան


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հոկտեմբերի սկզբին այցելելու է Նախիջեւան` մասնակցելու թուրքալեզու երկրների համաժողովին:

Հոկտեմբերի 2-3-ը անցկացվելիք այս համաժողովին մասնակցելու են նաեւ Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի նախագահները:

Թուրքալեզու երկրների նման հանդիպումները սկսվել էին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի նախաձեռնությամբ: Վերջին համաժողովը անցկացվել է 2006 թվականին` Անթալիայում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG