Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի լրագրողներին արգելվել է մտնել Վրաստանի տարածք


Վրաստանի իշխանությունները ռուսաստանցի երկու լրագրողի երեկ արգելել են երկրի տարածք մտնել, եւ վերջիններս ստիպված Թբիլիսիի օդանավակայանից ետ են դարձել:

«Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովը եւ ռուսաստանյան հեռուստաընկերության թոք-շուի վարող Մաքսիմ Շեւչենկոն մի պատվիրակության կազմում էին, որը Թբիլիսի էր ժամանել ռուս - վրացական հարաբերությունների քննարկմանը մասնակցելու համար:

Վրաստանի իշխանությունների պարզաբանմամբ` վերոհիշյալ երկու լրագրողներին մերժվել է մուտքի թույլտվությունը, քանի որ նրանք անօրինական ձեւով այցելություն էին կատարել անջատողական Աբխազիա. Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելել Ռուսաստանի տարածքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG