Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է հանրաքվե եւ դիմելու է Սահմանադրական դատարան


«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում պահանջել է հանրաքվեի դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին համաձայնեցված փաստաթղթերը` «զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»:

Կուսակցությունը տեղեկացնում է նաեւ, որ դիմելու է Սահմանադրական դատարան` «ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելու պահանջով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG