Մատչելիության հղումներ

logo-print

Ռոզլին Բաշլոն աճուրդի է հանում իր վարդագույն սանդալները


Ֆրանսիայի առողջապահության նախարար Ռոզլին Բաշլոն վաղը բարեգործական աճուրդում վաճառքի կհանի իր վարդագույն սանդալները, որոնք հայտնի էին դարձել 2008 թվականի Օլիմպիական խաղերից հետո։

Պեկինում անցկացվող Օլիմպիադայի մեկնարկին Առողջապահության, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Ռոզլին Բաշլոն հայտարարել էր, թե պատրաստ է հագնել Փարիզի ծայրամասերում վաճառվող էժանագին վարդագույն սանդալները, եթե ֆրանսիայի հավաքականը կարողանա Օլիմպիադայում 40 մեդալ նվաճել։

Ֆրանսիայի հավաքականը նվաճել էր նախարարի նշած չորս տասնյակ մեդալները, իսկ Ռոզլին Բաշլոն՝ կատարել էր խոստումն ու վարդագույն սանդալներով ներկայացել նախարարների խորհրդի նիստին` արժանանալով ֆրանսիական եւ արեւմտյան լրատվամիջոցների բուռն արձագանքին։

Այժմ նախարարը որոշել է վաճառել հանրահայտ այդ ոտնամանները Փարիզի նորաձեւության հեղինակավոր սրահներից մեկում, եւ աճուրդից ստացված ողջ հասույթը տրամադրել հիվանդանոցներն եւ ծերանոցներին օգնող հասարակական կազմակերպություններին։
XS
SM
MD
LG