Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը կքննարկեն բնապահպանական հարցեր


Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, «Կովկաս Պրեսի» փոխանցմամբ, Թբիլիսիում կքննարկեն բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր։ Համաժողովն անցակացվելու է սեպտեմբերի 8–9–ը Թբիլիսիում։

Հաղորդագրության համաձայն, համաժողովին մասնակցելու եւ ելույթներ են ունենալու Ադրբեջանի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարար Գուսեյինգուլու Բաղիրովը, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդրե Խետագուրին ու շրջակա միջավայրի նախարար Գիորգի Խաչիձեն։ Համաժողովին Հայաստանի կառավարությունը ներկայացնելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համաժողովում հիմնականում քննարկվելու են էներգետիկ ռեսուրսներին, դրանց տեղափոխմանն ու բնապահպանությանն առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG