Մատչելիության հղումներ

Էլհան Պոլուխով. «Աշխարհի բոլոր պետությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


«Հայկական կողմը արդեն 18 տարի շարունակ ակնկալում է, որ միջազգային հանրությունը կճանաչի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն մինչ օրս որեւէ պետություն կամ միջազգային կազմակերպություն, պաշտպանելով Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը, չի ճանաչել եւ չի ճանաչում այդ, այսպես կոչված, պետությունը», - այսօր, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման տարեդարձին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

«Ընդհակառակը, աշխարհի բոլոր պետությունները ճանաչում եւ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները», - «Թրենդ» գործակալության հաղորդմամբ` ընդգծել է Պոլուխովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG