Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ սահմանին Վրաստանի երեք սահմանապահներ են սպանվել


Վրաստանի երեք սահմանապահների դիակներ են հայտնաբերվել Հայաստանի հետ սահմանին իրենց պահակակետի մոտ, եւս մեկ սահմանապահի գտնվելու վայրը հայտնի չէ: Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Նախարարության խոսնակ Շոթա Ութիաշվիլին «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է, որ երեք սահմանապահները սպանվել են, բայց դա կարող է սահմանային միջադեպի հետեւանք չլինել:

«Մենք գիտենք, որ նրանք սպանվել են, բայց հիմա որեւէ այլ տեղեկատվություն չունենք ... Մենք հիմքեր չունենք կասկածելու, թե սահմանային հրաձգություն է եղել», - ասել է ներքին գործերի նախարարության խոսնակը` ավելացնելով, որ հիմա փնտրում են չորրորդ սահմանապահին:

Վրացական «Ռուսթավի - 2» հեռուստաընկերության փոխանցմամբ` ոստիկանությունը կասկածում է, որ սահմանապահների սպանությանը կարող է մեղսակցություն ունենալ նրանց գործընկերը, որը այնուհետեւ դիմել է փախուստի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG