Մատչելիության հղումներ

logo-print

Եվրահանձնաժողովը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը


Եվրոպական հանձնաժողովը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկուշաբթի օրը ձեռք բերված համաձայնությունը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունը, ասված է. - «Եվրոպական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու գործընթացի զարգացման վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովը մեծ կարեւորություն է տալիս դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունների արագ եւ կայուն իրականացմանը: Այս համաձայնությունը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG