Մատչելիության հղումներ

Գրիգոր Ղոնջեյանը եւս 5 տարով նշանակվեց ԿԲ-ի խորհրդի անդամ


Գրիգոր Ղոնջեյանը եւս 5 տարի կպաշտոնավարի որպես Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` համապատասխան հրամանագիրը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է երկուշաբթի օրը:

Ղոնջեյանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ էր նշանակվել 2007 թվականի հուլիսի 2-ին` մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը պաշտոնավարման ժամկետով:

Նա Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար անդամ է, նախորդ գումարման Ազգային ժողովում այդ կուսակցության խմբակցության քարտուղարն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG