Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ


Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում, որը տարածել են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, ասված է. - «Դժվար է գերագնահատել այն հսկայական անձնական ներդումը, որ դուք ունեցել եք մեր ազատամարտի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կայացման, ամրապնդման ու զարգացման գործում: Այդ մեծածավալ աշխատանքի անգամ հպանցիկ ուրվագիծը տպավորիչ է թե արդյունքով, թե բովանդակությամբ: Ձեր շնորհակալ ջանքերը ըստ արժանվույն գնահատվում ու արժեւորվում են մեր ժողովրդի եւ բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր ձեզ հետ միասին աշխատել են երկար տարիներ` հանուն մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի առաջընթացի ու բարգավաճման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG