Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը կմեկնարկի Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ամենամյա հավաքը


Սեպտեմբերի 1-3-ը Հայաստանի արտգործնախարարությունում կայանալու է ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հավաքը կբացվի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով:

Հանդիպման մասնակիցները կհանդիպեն նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ նախատեսվում է հանդիպում տեղի իշխանությունների հետ:

Սեպտեմբերի 1-ին արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններ կկարդան Երեւանի բուհերում:

Սեպտեմբերի 2-ին կայանալիք ասուլիսում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կամփոփի հավաքի արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG