Մատչելիության հղումներ

Սեւանում անցկացվեց ռոք-փառատոն


Օգոստոսի 28-ին Սեւանա լճի ափին հայկական եւ վրացական խմբերի մասնակցությամբ անցկացվեց «Երաժիշտները հանուն խաղաղության» խորագրով ռոք երաժշտության փառատոն։

Համերգի կազմակերպիչներից հայտնի փոփ երգիչ Ֆորշը պատմեց նման համերգ կազմակերպելու շարժառիթի մասին:

«Ես ինձ վատ եմ զգում, երբ ամեն օր արթնանում ու լսում եմ լուրերով, որ պատերազմներ են, մեկը մյուսին պայթեցնում, սպանում է: Ընկերներով որոշեցինք այսպիսի փառատոն կազմակերպել, որը կլինի հանուն խաղաղության», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց երգիչը:

Համերգին մասնակցում էին ռոք և բլյուզ ժանրերի խմբեր Հայաստանից` Ֆորշ եւ «Ռե մինոր», «Բամբիռ», «Քրոսսռոդս», «Ռեինկարնացիա», «Դորիանս», Վրաստանից` «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Չվենեպուրեբի», «Զումբալենդ», «Քլաուդ բլյուզ»։

Վրացական «Սմայլ» եւ «Ստրինգ» խմբերից երաժիշտները ասացին, որ իրենց հատկապես ոգեւորել եւ Հայաստան է բերել «հանուն խաղաղության» խորագիրը։

«Երբ իմացանք, որ փառատոնը կոչվելու է «հանուն խաղաղության», շատ ոգեւորվեցինք եւ ուրախացանք: Մենք պատերազմ ենք տեսել ու այն երաժշտությունը, որ կատարում ենք, խաղաղության ու ազատության համար է», - ասաց «Սմայլ» խմբի մենակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG