Մատչելիության հղումներ

Վրաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող սպան Ռուսաստանում դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Ռուսաստանի զինվորական դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել բանակի սպային` Վրաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

Դոնի Ռոստովի դատարանի կայացրած վճռի համաձայն` փոխգնդապետ Միխայիլ Խաչիձեն «տեղեկատվություն է հավաքել եւ փոխանցել վրացական գաղտնի ծառայություններին»:

Ըստ դատախազության` Վրաստանի գաղտնի ծառայությունները Խաչիձեին հավաքագրել են 2007 թվականի նոյեմբերին, եւ նա իր ծառայությունների դիմաց ստացել է 2 հազար դոլար:

Միխայիլ Խաչիձեն ձերբակալվել է անցած տարվա օգոստոսին, երբ տեղի ունեցավ ռուս – վրացական կարճատեւ պատերազմը:

Խաչիձեն նաեւ զրկվել է զինվորական կոչումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG