Մատչելիության հղումներ

Ռասմուսենը Թուրքիային կոչ է անում սատարել ՆԱՏՕ-ԵՄ կապերի սերտացմանը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր Թուրքիայի կառավարությանը կոչ է արել հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Եվրամիության միջեւ կապերի սերտացման հարցում առարկություններից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նման հայտարարությամբ հանդես է եկել Անկարայում` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների սերտացման դեմ Թուրքիայի առարկությունների հիմքում ընկած են Կիպրոսի հարցով պաշտոնական Անկարայի տարաձայնությունները Հունաստանի հետ:

Ռասմուսենը, ով ավելի վաղ կոչ էր արել Հունաստանին եւ Թուրքիային լուծել երկկողմ վեճերը, այսօր ընդգծել է, որ Եվրամիության հետ ՆԱՏՕ-ի կապերի սերտացմանը պաշտոնական Անկարայի խոչընդոտելը վնաս է հասցնում Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի գործադրած ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG