Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի արբանյակը ուղեծիր չհասավ


Արբանյակը, որը պետք է ուղեծիր դուրս բերվեր Հարավային Կորեայի առաջին տիեզերական հրթիռով, նպատակակետին չի հասել եւ վայր է ընկել:

Հարավային Կորեայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարության վարկածով` վթարի պատճառը կապված է հրթիռի հետ, որի սարքերից մեկը չի գործել, ինչը թույլ չի տվել, որպեսզի այն բավարար արագություն հավաքի եւ հաղթահարի Երկրի ձգողականությունը:

Նախարարությունը հայտնել է, որ կառավարությունը աշխատանքային խումբ կստեղծի` տեղի ունեցածը վերլուծելու եւ նոր արբանյակի արձակումը նախապատրաստելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG