Մատչելիության հղումներ

Վախճանվել է Էդուարդ Քենեդին



Մեկ տարի տեւած ծանր հիվանդությունից հետո, 77 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Սենատի անդամ Էդվարդ Քենեդին:

2008 թվականին Էդուարդ Քենեդիի մոտ գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել:

Էդուարդ Քենեդին Դեմոկրատական կուսակցության առանցքային դեմքերից էր եւ Սենատի ամենաազդեցիկ անդամներից: Նա սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման` Կոնգրեսում շրջանառվող օրինագծերը եւ միացել հայանպաստ այլ նախաձեռնությունների:

Էդուարդ Քենեդին Սենատում առաջին անգամ ընտրվել էր 1962 թվականին, երբ իր եղբայրը` Ջոն Ֆիթցջերալդ Քենեդին ԱՄՆ-ի նախագահն էր:

1980 թվականին նա պայքարում էր իր կուսակցության կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար, սակայն պարտվեց Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջիմի Քարթերին:

Էդուարդ Քենեդիի մահվան մասին նրա ընտանիքը հայտարարել է այսօր վաղ առավոտյան:

Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Էդուարդ Քենեդիի մահվամբ Միացյալ Նահանգները «մեծ առաջնորդի» կորցրեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG