Մատչելիության հղումներ

Ֆիդել Կաստրոյին ցուցադրել են հեռուստատեսությամբ


Կուբա - Ֆիդել Կաստրոն հանդիպում է վենեսուելացի ուսանողների հետ, 22-ը օգոստոսի, 2009 թ.
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյին վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ցուցադրել են Կուբայի հեռուստատեսությամբ։ Հեռարձակվել է վենեսուելացի ուսանողների հետ նրա զրույցի տեսագրությունը։

83-ամյա Կաստրոյին ցուցադրել են առույգ վիճակում՝ ուսանողների հետ աշխարհաքաղաքական հարցեր քննարկելիս, ինչը լրատվամիջոցներին հիմք է տվել եզրակացնել, որ նրա առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է։

2006 թվականին տարած վիրահատությունից հետո Ֆիդել Կաստրոյի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը Կուբայում պետական գաղտնիք է համարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG