Մատչելիության հղումներ

Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կմասնակցեն ՆԱՏՕ-ի միացյալ զորավարժություններին


Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կմասնակցեն Ղազախստանում կայանալիք ՆԱՏՕ-ի միացյալ զորավարժություններին։

Թուրքական Today's Zaman պարբերականի փոխանցմամբ, զորավարժանքները «Արտակարգ իրավիճակների հետեւանքների կառավարման դաշտային վարժանքները» անցկացվելու են սեպտեմբերի 5-11-ը եւ կոչված են բարելավելու արտակարգ իրավիճակների պայմաններում Հյուսիս-ատլանտյան դաշինքի եւ նրա հետ համագործակցող պետությունների՝ համատեղ համակարգված գործողություններ իրականացնելու կարողությունները։

Զորվարժանքներին մասնակցելու են նաեւ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ուկրաինան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG