Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալվել են ընդդիմության երթի մասնակիցները


Ռուսաստանի իրավապահները շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում ձերբակալել են ընդդիմության 9 ակտիվիստների, ովքեր մասնակցում էին «Դրոշի օրվա» կապակցությամբ կազմակերպված երթին:

Ոստիկանության ներկայացուցիչ Անատոլի Լաստովեցկին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, թե երթի մասնակցիները խախտել են կանոնները՝ մասնակիցների քանակը հայտարարվածից ավելի է եղել, եւ նրանք պարզել են թույլատրված մեկի փոխարեն երկու ցուցապաստառ:

Երթը կազմակերպել էր ընդդիմադիր «Սոլիդարնոստ» («Համերաշխություն») շարժումը, որի ղեկավարներից են նախկին նախարար Բորիս Նեմցովը, եւ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG