Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների մասին Կալիֆորնիայի օրենքը հակասահմանադրական է ճանաչվել


Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

Դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը եւ ըստ այդմ՝ ճանաչվում է հակասահմանադրական։ Օրենքը, որ ընդունվել է 2000 թվականին, Կալիֆորնիայի դատարանում քննության է առնվել ցեղասպանության զոհերից մեկի ժառանգի հայցով: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, հայցվորը դատարան է դիմել, որովհետեւ ապահովագրական ընկերություններից մեկը հրաժարվել է վճարել ապահովագրական գումարը:

Դատավոր Դեյվիդ Թոմսոնն ասել է, թե Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը «գիտակցված որոշում է կայացրել չօգտագործել քաղաքական հետեւվանքներով հղի ցեղասպանություն տերմինը առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի նկատմամբ»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG