Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ Գերմանիան կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան սեպտեմբերի 2-ին կհանդիպեն` քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկվել է հինգշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Անցած ամիս «Մեծ ութնյակի» ղեկավարները Իրանին մինչեւ սեպտեմբեր ժամանակ տվեցին միջազգային հանրության պահանջներին ընդառաջ գնալու համար, սպառնալով նոր պատժամիջոցներ կիրառել Իսլամական Հանրապետության նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG