Մատչելիության հղումներ

logo-print

Լուկաշենկոն չի պատրաստվում նոր զիջումների գնալ Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայատարարել է, որ արեւմտյան տերությունները չպետք է նոր զիջումներ ակնկալեն պաշտոնական Մինսկից, եթե նրանք իրոք ցանկանում են բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ։

Լուկաշենկոն ձգտում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ, այն բանից հետո, երբ ռուս-բելառուսական հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացավ էներգետիկայի ոլորտում ծագած անհամաձայնության հողի վրա։

Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու նպատակով Մինսկը բարեփոխել է երկրի ընտրական օրենսգիրքը, ընդլայնել ընդդիմության եւ անկախ մամուլի իրավունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG