Մատչելիության հղումներ

logo-print

Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ի վթարի զոհերի թիվն աճում է


Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է երկուշաբթի երկրի խոշորագույն՝ Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանի վթարի արդյունքում գրանցված զոհերի թվի ավելացման մասին։ Ուրբաթ օրը փրկարարները հայտնաբերել են ՀԷԿ-ի եւս 9 աշխատակիցների մարմինները՝ վթարի զոհերի թիվը հասցնելով 26-ի։ Անհայտ կորած է համարվում շուրջ 50 մարդ։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր տեղում ծանոթացել է ՀԷԿ-ի աղետի հետեւանքների հետ։ Այսօր Պուտինը նաեւ համատեղ խորհրդակցություն կանցկացնի Խակասիայի կառավարության հետ։

Ռուաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ վարչապետին հանձնարարել է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում գործող խոշոր ձեռնարկությունների եւ բնակչության անխափան էլեկտրամատակարարումը ապահովելու համար։

Խորհրդային Միության ժամանակաշրջանում կառուցված Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանը Ռուսատանում ամենախոշորն էր։ ՀԷԿ-ի սեփականատեր «Ռուս-Հիդրո» ընկերությունը հայտարարել է, որ կայանի վերջնական վերականգնման համար կպահանջնվի առնվազն 4 տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG