Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը ողջունում է Աֆղանստանում կայացած ընտրությունները


Աֆղանստանում շարունակվում է երեկ տեղի ունեցած նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեների հաշվարկման գործընթացը։ Արեւմտյան պետությունները ընտրությունները բնութագրել են որպես «ժողովրդավարության հաղթանակ»։

Հաղորդագրությունների համաձայն, ընտրողների մասնակցության թիվը բավական ցածր է եղել, ինչը վերագրվում է թալիբների սպառնալիքների եւ իրականացրած ահաբեկչական գործողությունների հանդեպ վախին։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր հատուկ ռադիոելույթի ընթացքում «հաջողված» է բնութագրել հինգշաբթի Աֆղանստանում կայացած նախագահական եւ ՏԻՄ ընտրությունները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Աֆղանստանի պատմության մեջ տեղի ունեցած թվով երկրորդ նախագահական ընտրությունները վկայում են ժողովրդավարություն կառուցելու՝ աֆղանստանցիների հաստատակամության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG