Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի վարորդները սկսել են երթեւեկել ամրագոտիներով


Ամրացնենք գոտիները
please wait

No media source currently available

0:00 0:06:47 0:00

Հինգշաբթի օրը Երեւանի վարորդների մոտ 90 տոկոսը երթեւեկում էին ամրագոտիներով: Ամրագոտիների օգտագործմանը հետեւելու կոչ էր արել ոստիկանությանը վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նախորդ նիստում:

Միայն չորեքշաբթի օրը ավելի քան 200 վարորդ այս պահանջը չկատարելու համար տուգանվել էր 5-հազարական դրամով:

Ըստ ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի, այս առումով խախտումները զգալիորեն նվազել են:

«Ես չէի պատկերացնում, որ կարող է այսպիսի կտրուկ փոփոխություն լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Փաստորեն ազգաբնակչությունը պատրաստ էր կտրուկ անցնել մի քայլի, որը տարիներ շարունակ չէինք էլ մտածի, որ կարող է նման փոփոխություն տեղի ունենալ»:

Ամրագոտիների պահանջը համապատասխան օրենքում ընդգրված է արդեն 2 տարի, սակայն վերահսկողությունը դրա նկատմամբ եղել է միայն մայրուղիներում: Երեկ արդեն խիստ վերահսկողություն սկսվեց նաեւ մայրաքաղաքում:

Վարորդների եւ Երեւանի բնակիչների շրջանում այս փոփոխությունը, հիմնականում դրական է ընկալվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG