Մատչելիության հղումներ

Դեբեդ գետի արտասովոր գազան-մուտանտը, ինչպես հաղորդում է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը, ջրասամույր է եղել:

Անսովոր կենդանու մասին տեղի լրատվամիջոցների տարածած լուրերը «Էկոլուր»-ի հետ զրույցում հերքել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր հանդիպել են ջրասամույրին, նրան մուտանտի տեղ են ընդունել: Մենք հետ ենք վարժվել վայրի բնության հետ շփվելուց եւ դադարել ենք ճանաչել կենդանիներին, որոնք առաջ մեր գետերի մշտական բնակիչներն էին, եւ որոնց քանակը գնալով պակասում է»,- ասել է Մանվելյանը՝ հավելելով, որ ջրասամույրը ագրեսիվ կենդանի չէ: - «Նա, ինչպես բոլոր կենդանիները, ուղղակի պաշտպանվում է, երբ մարդիկ փորձում են նրան բռնել»:

Ջրասամույրը Հայաստանի Կարմիր Գրքում եւ Միջազգային Կարմիր Ցուցակում գրանցված անհետացող տեսակներից է:
XS
SM
MD
LG