Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը կհրապարակի կառավարության նորացված կազմը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր պատրաստվում է հրապարակել իր կառավարության նորացված կազմը։

Ավելի վաղ Ահմադինեջադը հայտարարել է, որ պատրաստվում է առնվազն 3 կին նախարարի թեկնածու առաջադրել կառավարությունում։ Կին նախարարների նշանակումը 21 անդամներից բաղկացած կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ աննախադեպ քայլ կլինի։

Որոշ աղբյուրներ պնդում են, թե արտգործնախարարի պաշտոնում կարող է առաջադրվել Իրանի միջուկային հարցերով հատուկ բանագնացը` Սայեդ Ջալիլիին։ Արեւմուտքում մտավախություն կա, որ Ջալիլիի նշանակմամբ Իրանի հետ հարաբերությունները ավելի են սրվելու։ Սայեդ Ջալիլին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում կարծր մոտեցումների տեր եւ զիջումների չգնացող դիվանագետի համբավ է ձեռք բերել։

Նախագահի առաջադրած թեկնածուներին պետք է հաստատի Իրանի խորհրդարանը։ Սպասվում է, որ Մեջլիսը որոշակի վերապահումներով կմոտենա Ահմադինեջադի առաջադրած թեկնածուներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG