Մատչելիության հղումներ

Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր քարտուղարությունը հայազգի աշխատակիցներ է փնտրում


Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր քարտուղարությունը, Hurriyet-ի փոխանցմամբ, աշխատանքի է հրավիրում հայ հետազոտողների եւ թարգմանիչների։

Դիմորդների ընտրությունը կատարելու է Պոլսո հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի ինտերնետային էջում հայտարարություն է տեղադրված այն մասին, որ փնտրվում են երիտասարդներ հայ համայնքից, ովքեր ցանկություն ունեն աշխատելու Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր քարտուղարությունում։

Այդ կառուցի փոխնախագահ Բուրակ Էրդեմիրը ասել է. - «Մենք ազգային փոքրամասնություններից աշխատակիցներ չունենք։ Մենք մեր հասարակության բոլոր խավերը ներկայացնող մարդկանց կարիք ունենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG