Մատչելիության հղումներ

Ընտրությունների նախաշեմին Աֆղանստանի նախագահական պալատի մոտ երկու արկ է պայթեցվել


Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` նախագահական պալատի մոտակայքում այսօր երկու ականանետային արկ է պայթել: Պայթյունի հետեւանքով տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Օգոստոսի 20-ին Աֆղանստանում նախատեսված են նախագահական ընտրություններ։ Այդ առիթով մայրաքաղաք Քաբուլում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում։

Թալիբ գրոհայինները այսօր կրկին սպառնացել են տապալել ընտրությունները։

Միջազային խաղաղապահ ուժերը` ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ, հայտարարել են, որ օգոստոսի 20-ին պատրաստ են կասեցնել ահաբեկիչների հարձակողական գործողությունները եւ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG