Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը ռուսաստանցի դիվանագետների վտարումը Չեխիայից «սադրանք» է որակել


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «սադրանք» է որակել Չեխիայից երկու ռուսաստանցի դիվանագետների վտարումը։

Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 2 աշխատակիցներին վտարելու` Չեխիայի կառավարության որոշման մասին ավելի վաղ հաղորդել էին չեխական լրատվամիջոցները։

Չեխիայի հատուկ ծառայությունների տվյալներով նրանք աշխատել են ռուսական հետախուզական գործակալությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG