Մատչելիության հղումներ

ԱՄՆ եւ Եվրամիությունը ցավակցական ուղերձ են հղել Ռուսաստանին


ԱՄՆ եւ Եվրամիությունը ցավակցական ուղերձ են հղել Ռուսաստանին` Ինգուշեթիայում երեկ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողության առիթով։

Նազրան քաղաքի Ոստիկանության շենքի դեմ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով 20 մարդ զոհվել էր, 138 մարդ վիրավորվել։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ցավակցական ուղերձ է հղել զոհերի հարազատներին, տուժածներին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին։ Եվրամիության անունից ցավակցական ուղերձով հանդես է եկել ԵՄ-ում ներկայումս նախագահող երկիր Շվեդիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG