Մատչելիության հղումներ

Ինգուշեթիայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 19 մարդ է զոհվել


Ռուսաստանի Նազրան քաղաքի Ոստիկանության շենքի դեմ մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետեւանքով 19 մարդ է զոհվել, հայտնում են ռուսաստանյան իշխանությունները։

Վերջին հաղորդագրության համաձայն, վիրավորվել է մոտ 60 մարդ, նրանց թվում՝ 9 երեխա:

Հաղորդվում է, որ «Գազել» մակնիշի ականապատված մեքենայով մահապարտը կարողացել է ներս մտնել Ոստիկանության շենքի տարածք եւ պայթեցնել մեքենան այն պահին, երբ տեղի էր ունենում ոստիկանության ծառայողների առավոտյան զորաշարվածքը։

Ինգուշեթիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG