Մատչելիության հղումներ

logo-print

ֆրանսերենի ուսուցչուհին ազատ է արձակվել իրանական բանտից


Ֆրանսիայի քաղաքացի, մասնագիտությամբ ֆրանսերենի ուսուցչուհի Կլոտիլդա Ռեյսը, ով կիրակի օրը գրավով ազատ է արձակվել իրանական բանտից, մնալու է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը մինչեւ դատաքննության մեկնարկը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարության տարածած հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 11-ին Իրանի իշխանությունները ազատ էին արձակել մեկ այլ ֆրանսուհու` դիվանագիտական առաքելության աշխատակից Նազաք Աֆշարին:

Կլոտիլդա Ռեյսը եւ Նազաք Աֆշարը կալանավորվել էին հուլիսի 1-ին եւ մեղադրվում են լրտեսության եւ Իրանում հետընտրական անկարգություններին մասնակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG