Մատչելիության հղումներ

logo-print

Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում գրանցվել են առաջին մահվան դեպքերը A/H1N1 գրիպից


Ինչպես շաբաթ օրը հաղորդել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարությունը, երկրի հարավում գտնվող Օկինավա շրջանի Գինովան քաղաքի 57ամյա մի բնակիչ մահացել է A/H1N1 գրիպից:

Նախարարության տվյալներով, երկրում այդ հիվանդությամբ վարակվածների թիվը անցել է 5 հազարից:

Առաջին մահվան դեպքն է գրանցվել նաեւ Հարավային Կորեայում: Լրատվական գործակալությունների փոխացմամբ, մահացածը վերջերս Թաիլանդից վերադարձած մի տարեց տղամարդ էր:

Հարավային Կորեայում արձանագրված հիվանդների թիվը անցնում է 2 հազարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG