Մատչելիության հղումներ

Երկրաշարժ՝ Իրանի հյուսիսում


Շաբաթ վաղ առավոտյան Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում տեղի են ունեցել երեք ստորգետնյա ցնցումներ՝ 3,5-4,2 մագնիտուդով: Նախնական տվյալներով, զոհեր չկան:

Իրանական «Ֆարս» գործակալությունը, վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնը, հաղորդում է, որ երկրաշարժերի էպիկենտրոնը եղել է ծովափնյա Նուր քաղաքից ոչ հեռու գտնվող Չամեստան բնակավայրի մոտ:

Նուրի քաղաքապետը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG